Արեւմուտքը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

Արեւմուտքը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

Արեւմուտքը շարունակում է տնտեսական ճնշումներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Ըստ ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի հրամանագրի՝ Վաշինգտոնն այսուհետեւ արգելափակելու է Ղրիմի հետ կապված ֆիզիկական անձանց եւ ընկերությունների ակտիվները:

Փաստաթուղթն արգելում է ԱՄՆ-ի քաղաքացիներին ներդրումներ կատարել Ղրիմում, ներմուծել եւ արտահանել ապրանքներ եւ ծառայություններ, համագործակցել թերակղզում գործող ընկերությունների հետ: Բացի այդ, ԱՄՆ-ի համար անցանկալի անձանց  ցուցակը համալրվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի 24 քաղաքացիներով, որոնց թվում են Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն ու Օլեգ Ցարյովը:

Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանել նաեւ Կանադան: Պաշտոնական Մոսկվան խոստացել է չուշացնել պատասխան քայլերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում