ՄՄարիամ Մխիթարյան

Զոհեր և վիրավորներ՝ Պերմի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից

Զոհեր և վիրավորներ՝ Պերմի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից

Ռուսաստանի Պերմ քաղաքի Պետական ​​ազգային հետազոտական ​​համալսարանի շենքերից մեկում այսօր առավոտյան հրաձգություն է սկսվել: Ըստ վերջին տվյալների՝ զինված անձը սպանել է 8 մարդու, ևս 24-ին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է: Հանցագործը ձերբակալված է, սկսվել է հետաքննություն՝ տեղեկացնում է ТАСС-ը: Ըստ այլ աղբյուրների՝ նա ձերբակալման ընթացքում դիմադրել է, ինչի հետևանքով վիրավորվել է: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հարձակվողը զենքը ձեռք է բերել օրինական ճանապարհով և ունեցել է զենքի օգտագործման արտոնագիր: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցել է Պերմի համալսարանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով հարազատներին կորցրած քաղաքացիներին՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը հանձնարարել է վարչապետ Միշուստինին՝ նախարարներ Ֆալկովին և Մուրաշկոյին գործուղել Պերմ՝ ողբերգության հետևանքով տուժածներին և զոհվածների հարազատներին նախատեսված օգնությունը կազմակերպելու համար»,- հավելել է Պեսկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում