ՄՄարիամ Մխիթարյան

Տիեզերական զբոսաշրջիկների հերթական խումբը՝ ուղեծրում

Տիեզերական զբոսաշրջիկների հերթական խումբը՝ ուղեծրում

Ձեռներեց Իլոն Մասկի SpaceX ընկերությունը կազմակերպել է Inspiration4-ի թռիչքն ուղեծիր: Անձնակազմում միլիարդատեր Ջարեդ Այզեկմանն է՝ իր երեք գործընկերոջ հետ: Դա առաջին սիրողական անձնակազմն է, որն ուղեծիր է դուրս եկել կոմերցիոն առաքելությամբ: Խմբի հիմնական նպատակներից է 200 միլիոն դոլարի նվիրատվություն հավաքել Թենեսսի նահանգի Մանկական հետազոտական ​​հիվանդանոցի համար, որը համարվում է քաղցկեղի բուժման աշխարհի ամենամեծ գիտական ​​և կլինիկական կենտրոնը՝ գրում է BBC-ն:

«Դրագոն» տիեզերանավը տիեզերագնացներին հասցրել է 590 կմ բարձրության, որը Միջազգային տիեզերակայանի ուղեծրից բարձր է մոտ 160 կմ: Հայտնի է, որ տիեզերագնացները իրենց լավ են զգում, հարմարվել են անկշռելիությանը և գիտական փորձարկումներ են անցկացնում։

Անձնակազմը պետք է Երկիր վերադառնա հանգստյան օրերին: Նրանց պարկուճն ընկնելու է Ատլանտյան օվկիանոսում:

Եթե ​​առաքելությունը հաջողվի, դա կխթանի տիեզերական զբոսաշրջության զարգացմանը, չնայած թռիչքները տիեզերք շարունակում են թանկ հաճույք համարվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում