ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող դիմագրավել փախստականների նոր ալիքին

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող դիմագրավել փախստականների նոր ալիքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ ու քննարկել Թուրքիա-Գերմանիա հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր՝ գրում է Ermenihaber-ը։

Ըստ Թուրքիայի նախագահի մամլո ծառայության՝ Էրդողանը նշել է, որ Գերմանիան և Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցներ, համերաշխություն և համակարգվածություն են դրսևորել Աֆղանստանից հեռանալիս, և առաջարկել է նույն կուրսը վարել ճգնաժամային շրջանում, որի միջով անցնում է Աֆղանստանը։

Էրդողանի խոսքով՝ ոչ ոք չի ցանկանում, որ Աֆղանստանի դեպքում էլ կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2015 թ․ սիրիացի փախստականների ալիքի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Թուրքիան իր վրա նոր միգրացիոն բեռ վերցնելու հնարավորություն չունի։

Կողմերը քննարկել են նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները։ Էրդողանը նշել է, որ ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի, օրինակ, Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ազատականացման հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում