ՄՄարիամ Մխիթարյան

Մեքսիկայում զինված անձինք հյուրանոցից առևանգել են տասնյակ օտարերկրացիների

Մեքսիկայում զինված անձինք հյուրանոցից առևանգել են տասնյակ օտարերկրացիների

Անհայտ զինված անձինք տասնյակ օտարերկրյա քաղաքացիների են առևանգել Մեքսիկայի Մաթեհուալա նահանգի Sol y Luna հյուրանոցից: Այդ մասին հայտնում է BBC News-ը:

Պարբերականի տվյալներով՝ առևանգվածները հիմնականում եղել են Հաիթիի, Կուբայի և Վենեսուելայի քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ ու հղի կին: Հանցագործները նաև 16 մեքսիկացու են առևանգել, բայց ավելի ուշ նրանց ազատ են արձակել:

Ոստիկանությունը սկսել է պատանդների որոնումները, սակայն գրոհայինները վերցրել են հյուրանոցի հյուրերի գրանցամատյանը, ինչը դժվարացրել է պարզել նրանց ինքնությունը: Նշվել է նաև, որ ավելի քան 20 օտարերկրացու հաջողվել է փրկել: Այս պահին նրանք բուժօգնություն են ստանում:

Պետական ​​դատախազությունը միջադեպի մասին տեղյակ է պահել միգրացիոն ծառայություններին: BBC News-ը գրում է, որ շատ միգրանտներ գալիս են Մեքսիկա, որպեսզի հետագայում տեղափոխվեն ԱՄՆ: Նրանք հաճախ հարձակման և բռնության են ենթարկվում նարկոկարտելների անդամների կողմից: Օտարերկրացիներին պարբերաբար առևանգում են փրկագին ստանալու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում