ՄՄերի Ներսիսյան

Իսրայելի վարչապետը Շարմ էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

Իսրայելի վարչապետը Շարմ էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Շարմ էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել  Ֆաթթահ ալ Սիսիի հետ։ Այդ բանակցություններն առաջինն են 10 տարվա ընթացքում։ Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են դիվանագիտական, անվտանգային և տնտեսական հարցեր: Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել Մերձավոր Արևելքում համապարփակ խաղաղության հասնելու բոլոր ջանքերին: Հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ դա շատ կարևոր հանդիպում էր։ «Առաջին հերթին, մենք դրեցինք հետագայում ամուր կապերի ամրապնդման հիմք»,- ասել է Բենեթը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում