ՎՎարդան Հովսեփյան

Կորոնավիրուսը հաղթահարելու համար Ավստրալիան նոր խստացումների է գնում

Կորոնավիրուսը հաղթահարելու համար Ավստրալիան նոր խստացումների է գնում

Ավստրալիան հայտնի է կորոնավիրուսը հաղթահարելու համար իր համառ պայքարով, սակայն վերջին օրերին գրանցվում են ռեկորդային թվով վարակվածներ, ինչի հետևանքով երկրի ղեկավարությունը որոշել է գնալ նոր խստացումների: Այս մասին հայտնում է abc.net-ը:

 
Մասնավորապես` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ պատվաստված և չպատվաստված քաղաքացիների համար կանոնները տարբեր կլինեն. չպատվաստված քաղաքացիները կարող են զրկվել մի շարք ազատություններից:
 

Այսուհետ Ավստրալիայում խանութներ և ռեստորաններ գնալը կամ ճանապարհորդելը հասանելի կլինի միայն ամբողջությամբ պատվաստված անձանց համար:

 

«Ես չեմ ուզում մարդիկ կարծեն, թե կարող են ձեռքերը ծալած նստել և սպասել մինչև մնացածը պատվաստվեն, իսկ իրենք օգտվեն այն նույն ազատություններից, ինչ պատվաստվողները»,- ասել է Բերեջիկլյանը՝ ավելացնելով, որ նպատակը բնակչության 80%-ին պատվաստելն է:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում