ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի մասնակցությունը Կասպից ծովում ընթացող վարժանքներին անօրինական է. Իրանի ԱԳՆ

Թուրքիայի մասնակցությունը Կասպից ծովում ընթացող վարժանքներին անօրինական է. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ուշադրություն է հրավիրել Կասպից ծովում ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժանքների վրա՝ նշելով, որ վարժանքներին թուրքական կողմի մասնակցությունը հակասում է դրանք հակասում են տարածաշրջանի Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիային:

Պատասխանելով Կասպից ծովում Ադրբեջանի և Թուրքիայի վարժանքների վերաբերյալ հարցին՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն նշել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան (օգոստոսի 12, 2018) տալիս է դրա հստակ պատասխանը: «Ջրային ավազանի բոլոր հինգ երկրները՝ Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, ընդունել են, որ տարածաշրջանում այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «հարցը քննարկվում է դիվանագիտական ​​խողովակներով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում