ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը ներկա կլինի «Արևմուտք-2021» զորավարժությունների հիմնական փուլին

Պուտինը ներկա կլինի «Արևմուտք-2021» զորավարժությունների հիմնական փուլին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի կայցելի Նիժեգորոդյան մարզ, որտեղ ընթանում է Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք -2021» համատեղ վարժանքների հիմնական փուլը՝ հայտնում է ТАСС-ը:

Այս վարժություններն անցկացվում են չորս տարին մեկ: Այս անգամ դրանցում ներգրավված է մոտ 200 հազար զինվոր, ավելի քան 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր ռազմական տեխնիկա:

Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հիմնական փուլի ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կազմավորումները՝ Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Մոնղոլիայի զինված ուժերի հետ մշակելու են համատեղ գործողություններ՝ թշնամու հարձակումը հետ մղելու, մանևրային պաշտպանություն իրականացնելու, կենտրոնացված կրակային հարված հասցնելու և պայմանական հակառակորդի խմբավորումը ջախջախելու համար:

Սեպտեմբերի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «Արևմուտք -2021» զորավարժություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ:

«Համատեղ վարժանքների անցկացումը տրամաբանական է այն պայմաններում, երբ այլ միավորումներ, ինչպիսին, օրինակ, ՆԱՏՕ-ն է, ակտիվորեն մեծացնում են իրենց ներկայությունը Միութենական պետության սահմանների և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տարածքի մոտ»՝ նշել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ վստահեցրել է, որ «Արևմուտք-2021» զորավարժանքը որոշակի հակառակորդ չի ենթադրում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում