ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարող երկրների շարքում է

Թուրքիան աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարող երկրների շարքում է

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը հրապարակել է 2020 թ․ աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած 25 երկրների անունները՝ ըստ  հրապարակված ռազմական ծախսերի բաց տվյալների՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ցուցակը գլխավորել է ԱՄՆ-ը՝ 778 միլիարդ դոլարով, նրան հաջորդել են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը։ 17,7 միլիարդ դոլարով Թուրքիան զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ 25-րդ տեղում Ինդոնեզիան է՝ 9,4 միլիարդ դոլար ռազմական ծախսով։

Ըստ ինստիտուտի տվյալների՝ ամբողջ աշխարհում բանակների վրա 2020 թ․ ծախսվել է 1 տրիլիոն 981 միլիարդ դոլար։

1998-ից ռազմական ծախսերն ավելացել են, 2019 թ. համեմատ 2020 թ․ գրանցվել է 2,6 տոկոս աճ։

Աշխարհում բանակների վրա կատարված ընդհանուր ծախսը կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի 2,4 տոկոսը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում