ԳԳոհար Սարգսյան

Ղրղզստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Սահման-2021» վարժանքների ակտիվ փուլը

Ղրղզստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Սահման-2021» վարժանքների ակտիվ փուլը

Ղրղզստանի «Էդելվայս» ուսումնավարժական զորավարժարանում  մեկնարկել է ՀԱՊԿ «Սահման-2021» (Рубеж-2021)  հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի համատեղ վարժանքների ակտիվ փուլը: Ղրղզըստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ զորավարժությունների ընթացքում զինծառայողները համատեղ կիրականացնեն հակաահաբեկչական գործողություն, ռազմական գործողությունների նախապատրաստում և իրականացում՝ ՀԱՊԿ անդամ պետության տարածք ներխուժած պայմանական անօրինական զինված կազմավորումների ոչնչացման համար:

«Ռուբեժ-2021» համատեղ զորավարժություններին մասնակցում են Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինծառայողները, Ղրղզստանի ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և սահմանապահ ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Ռազմական վարժանքներին ընդհանուր առմամբ, ներգրավված է ավելի քան 1000 մարդ և 150 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ինչպես նաև բազմաթիվ հրթիռային համակարգեր, կործանիչներ, գրոհային ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում