ԳԳոհար Սարգսյան

Չինաստանն Աֆղանստանին մոտ 30 մլն դոլար օգնություն կտրամադրի

Չինաստանն Աֆղանստանին մոտ 30 մլն դոլար օգնություն կտրամադրի

Չինաստանի իշխանություններն Աֆղանստանին շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրեն: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին:

Նա ընդգծել է, որ տրամադրվող գումարը կօգտագործվի առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի ու պատվաստանյութերի գնման նպատակով:

«Անհրաժեշտ պայմանների ի հայտ գալուն պես, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, Չինաստանը կօգնի Աֆղանստանին ժողովրդի բարօրությանն ուղղված նախագծերի վերականգնման ու իրականացման հարցում»,- հավելել է Չինաստանի արտգործնախարարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում