ԱԱննա Ավետիսյան

Հայկ Ղալումյանն ընդունել է Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը

Հայկ Ղալումյանն ընդունել է Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին փոխմարզպետ Հելմուտ Փլենքը, «Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ»-ի տնօրեն Հերբերթ Ուննաշը և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Բենեդիկտ Վիմբաուերը։

 
Այցելության նպատակը Տավուշ-Ռեգեն համագործակցության 10-ամյակն էր: Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզի համայնքների ղեկավարները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Անուշավան Մակարյանը, Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության խորհրդի կազմը:
 
Երկու կողմերը քննարկել են վերջին տարիներին համատեղ իրականացրած տարբեր ծրագրեր: Այնուհետև մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության գրասենյակ, Իջևանի երաժշտական դպրոց:

 

Վերջին 10 տարիների ընթացքում ԳՄԸՀ-յան աջակցությամբ երկու կողմերը համատեղ իրականացրել են տարաբնույթ ծրագրեր, տեղի են ունեցել փորձի փոխանակման այցելություններ տուրիզմի, միջհամայնքային համագործակցության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում, հիմնվել է Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն ՀԿ-ն, որի հիմնադիր անդամներն են Տավուշի մարզպետարանը, Տավուշի 4 համայնքները, այլ կազմակերպություններ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում