ՄՄարիամ Մխիթարյան

Հայտնի է դարձել ԱՄՆ-ում «Իդա» փոթորիկի նոր զոհերի մասին

Հայտնի է դարձել ԱՄՆ-ում «Իդա» փոթորիկի նոր զոհերի մասին

Միացյալ Նահանգների արևելքում թուլացած, բայց դեռևս մահացու «Իդա» արևադարձային ցիկլոնի հետևանքով առաջացած անձրևների և ջրհեղեղների զոհերի թիվն աճում է: Տարերային աղետի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, հայտնում է Euronews-ը:

Ամերիկյան արևելքն այսպիսով դարձել է «Իդայի» հիմնական թիրախը, որն ավելի վաղ անցել էր Միացյալ Նահանգների հարավային ափով: «Իդան» ջրհեղեղներ է առաջացրել Նյու Յորքում ու Նյու Ջերսիում:  

Սեպտեմբերի 2-ին Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հաքուլը Թվիթերում հայտնել է արտակարգ դրություն հայտարարելու մասին: Իր կոչում նա խնդրել է բնակիչներին մեքենա չվարել կամ անհարկի դուրս չգալ տնից:

Լուիզիանայում հարյուր հազարավոր բնակիչներ դեռևս հոսանքազրկված են: Էներգամատակարարման վերականգնումն այստեղ կտևի մի քանի շաբաթ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է ԱՄՆ-ին և մյուս երկրներին սպասվող «կլիմայական ճգնաժամի» մասին ու հայտարարել, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի դիմակայելու ապագա բնական աղետներին:

«Պետք է ներդրումներ կատարել էլեկտրացանցերում, ճանապարհների, կամուրջների, ջրի, կոյուղու և ջրահեռացման համակարգերի արդիականացման համար, որպեսզի ամբողջ ենթակառուցվածքն ավելի դիմացկուն լինի այսպիսի փոթորիկներին, անտառային հրդեհներին ու ջրհեղեղներին, որոնք ավելի ու ավելի հաճախ են լինելու», - ասել է ամերիկացի առաջնորդը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում