ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը պատասխանել է Իսրայելի օդային հարվածներին

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը պատասխանել է Իսրայելի օդային հարվածներին

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը ակտիվացվել են սեպտեմբերի 3-ի գիշերը Դամասկոսի շրջանում մի քանի թիրախների վրա Իսրայելի օդային հարվածից հետո, հայտնում է SANA գործակալությունը: Սիրիական պետական ​​հեռուստատեսությունն էլ հաղորդել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել արձակված օդ-երկիր հրթիռների մեծ մասը, զոհեր չկան:

Հրթիռների խոցումն Իսրայելի կենտրոնական մի քանի քաղաքում լսվել է որպես ուժեղ պայթյուն:

Երկու շաբաթ առաջ էլ սիրիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ պայթյունների ձայներ են լսվել Դամասկոսում և նրա շրջակայքում: Սիրիական պետական լրատվական գործակալություններն այն ժամանակ հայտնել էին, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի ագրեսիան մայրաքաղաքի տարածքում:

Իսրայելական բանակը հայտարարում է, որ թիրախում «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներն են:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում