ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա հինգ անհետ կորած

ԱՄՆ ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա հինգ անհետ կորած

Սան Դիեգոյի ափերին կործանվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող  ուղղաթիռ: Հինգ հոգի անհետ կորած է համարվում, մեկին հաջողվել է փրկել՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Ավիավթարի պատճառները հայտնի չեն: «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա ծառայող ռազմական ուղղաթիռը հերթական թռիչքն է իրականացրել: Փրկված զինվորականի առողջական վիճակը կայուն է: Վթարի պահին ավիակրի վրա գտնվող ևս հինգ զինծառայող վիրավորվել է: Ռազմածովային ուժերի ղեկավարությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչպես են նրանք վիրավորվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում