ՄՄարի Կոստանյան

Վաշինգտոնում տեղի է ունեցել Բայդեն-Զելենսկի հանդիպումը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Բայդեն-Զելենսկի հանդիպումը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի ու Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը՝ փոխանցում է BBC-ն:

Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահը հյուրին հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև շարունակելու է աջակցությունը երկրի անվտանգության ապահովման գործում:

«ԱՄՆ-ը, ինչպեսև նախկինում, պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ: Հանդիպումից հետո մամուլի ասուլիս չի եղել: Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հարաբերություններն այժմ ավելի ամուր են, քան երբևէ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում