ՄՄարիամ Մխիթարյան

Թալիբները կանխել են ահաբեկչությունը Քաբուլի օդանավակայանում

Թալիբները կանխել են ահաբեկչությունը Քաբուլի օդանավակայանում

«Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինները կանխել են ահաբեկչական հարձակումը Քաբուլի օդանավակայանում՝ ամերիկյան զորքերի տարհանման ավարտից մի քանի ժամ առաջ: Այս մասին հայտնում է NBC-ն:

Պարբերականի տվյալներով՝ թալիբները կանգնեցրել են Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայան մեկնող ավտոբուսը, որի մեջ երկու մահապարտ են եղել և պայթուցիկ սարք: Թալիբ զինյալները բոլոր ուղևորներից պահանջել են դուրս գալ ավտոբուսից և մանրակրկիտ ստուգումից հետո միայն նրանց թույլատրվել է վերադառնալ իրենց տեղերն ու շարունակել ճանապարհը:

ԱՄՆ կոնգրեսականներից մեկի օգնականը նշել է, որ թալիբները կարևոր դեր են խաղացել օդանավակայանի անվտանգության ապահովման գործում: «Ավտոբուսը կանգնեցնելով՝ հաջողվել է կասեցնել նոր ահաբեկչությունն օդանավակայանում, ինչը, հնարավոր է, կհանգեցներ նոր զոհերի, այդ թվում՝ ամերիկացիների շրջանում»,- ասել է ամերիկացին:

Մեկ այլ տեղեկությամբ՝ Քաբուլ է ժամանել Կատարի ավիաընկերության C-17 տրանսպորտային ինքնաթիռը՝ առաջին արտասահմանյան փոխադրամիջոցը, որը վայրէջք է կատարել Աֆղանստանի մայրաքաղաքում օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Կատարը և Թուրքիան կաջակցեն «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին օդանավակայանի տեխնիկական սպասարկման հարցում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում