ԳԳոհար Սարգսյան

Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրված Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից:

Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը:

Հարցուպատասխանից, ելույթներից հետո իշխանական պատգամավորները հայտնեցին, որ դեմ են Ղազինյանի սկզբունքներին ու դիրքորոշումներին, հետևաբար դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը:

«Ըստ կանոնակարգի՝ 5-օրյա ժամկետում պետք է հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածություն ներկայացվի: Կքննարկենք, նորից նիստ կանենք, հարցեր կլինեն, կպարզաբանենք: Կարծում եմ, ինչպես նշեց պարոն Ղազինյանը, բոլորս էլ մեր երկրի, մեր պետության առջև անելիք ունենք՝ անկախ կարգավիճակից: Արտահերթ ընտրություններն ավարտվել են, մենք պետք է մտածենք մեր պետական համակարգի բնականոն աշխատանքը համահունչ, ճիշտ կազմակերպելու և միասին անցնելու ուղղությամբ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ Դոնթի բանաձևի՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում