ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի ԱՆ-ն նշել է դպրոցներում դասերը վերսկսելու պայմանները

Վրաստանի ԱՆ-ն նշել է դպրոցներում դասերը վերսկսելու պայմանները

Վրաստանում հիվանդանոցները ծանրաբեռնված են, հիվանդանոցներում հսկողության տակ է 7660 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում՝ 2864 անձ: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Նրա խոսքով՝ հակահամաճարակային միջոցառումների մեղմացման որևէ հիմք դեռ չկա, սակայն ներկա տվյալները իրավիճակի աստիճանական կարգավորման հույս են ներշնչում, գրում է newsgeorgia.ge-ն:

Վրաստանում այժմ կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքն է, օգոստոսի ընթացքում երկրում գրանցվել է վարակի ու մահացության ռեկորդային թիվ: Համավարակի չորրորդ ալիքով պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել նաև ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված: Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, նախատեսվում է ուսումնական գործընթացն անցկացնել հեռավար: Վրաստանի առողջապահության փոխնախարարը հայտարարել է, որ դպրոցներում դասերը չեն վերսկսվի, քանի դեռ համաճարակային իրավիճակը չի կայունացել: Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում արդեն պատվաստվել է ուսուցիչների մոտ 40 տոկոսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում