ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական ձմեռ` Աֆրիկայում

Ռուսական ձմեռ` Աֆրիկայում

Սառը հոսանքը ներխուժել է Արևմտյան Քեյփ և Հարավաֆրիկյան Հանրապետության այլ  շրջաններ՝ բերելով հազվադեպ անսովոր առատ ձյան տեղումներ և հյուսիսարևմտյան ուժեղ քամիներ՝ մինչև 80 կմ/ժ արագությամբ, գրում է Euronews-ը: Չնայած հարավային կիսագնդում ձմեռ է, եղանակային նման պայմանները բնորոշ չեն Հարավային Աֆրիկային: Տեղի բնակիչները, հատկապես երեխաները, սակայն, դժգոհ չեն, հակառակը, առիթը բաց չեն թողնում և օգտվում են ձյունը վայելելու հնարավորությունից:

Վերջին ամիսներին Հարավային Աֆրիկայում հաճախակի են նման կատակլիզմները: Հուլիսի վերջին Անտարկտիդայից ցիկլոն էր թափանցել Հարավային Աֆրիկա՝ իսկական ձմեռ հաստատելով այդ տաք երկրում՝ ձյան տեղումներ, ջերմաստիճանի նվազում մինչև -10 աստիճան: Հարավային Աֆրիկայում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանի պատմական ռեկորդը: Ցուրտը տևել է մոտ մեկ շաբաթ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում