ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզի մեծ մասում մեքենաների արագությունը կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ

Փարիզի մեծ մասում մեքենաների արագությունը կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ

Փարիզում նոր օրենք է հաստատվել, օգոստոսի 30-ից մեքենաների արագությունը սահմանափակվում է ժամում 30 կիլոմետր: Սահմանափակումը կիրառվում է գրեթե բոլոր ճանապարհների համար, բացառությամբ օղակաձև ճանապարհների, մի շարք բուլվարների և պողոտաների: Այդտեղ դեռևս կարելի է երթևեկել ժամում 50 կամ 70 կմ արագությամբ, գրում է DW-ն:

Սահմանափակելով արագությունը մինչև 30 կմ/ժ՝ Փարիզի իշխանությունը մտադիր է բարելավել քաղաքում ճանապարհային անվտանգությունն ու օգնել շրջակա միջավայրի պաշտպանությանը: Արագության սահմանափակումը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խոստումներից մեկն էր անցյալ տարվա տեղական ընտրություններին ընդառաջ: Կորոնավիրուսային համաճարակի ֆոնին Իդալգոն կտրուկ մեծացրել է մայրաքաղաքում հեծանվուղիների թիվը և միաժամանակ կրճատել ավտոկայանատեղերը:

Այս միջոցառումները, սակայն, չեն ոգևորել հատկապես Փարիզի արվարձանների բնակիչներին, որոնք ստիպված են մայրաքաղաք գնալ աշխատանքի: Միչդեռ Ifop սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ փարիզեցիների 61 տոկոսը հավանություն է տվել Ֆրանսիայի մայրաքաղաքում մինչև 30 կմ/ժ արագության սահմանմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում