ԳԳևորգ Թոսունյան

Լոս Անջելեսում չպատվաստվածները 29 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում. Forbes

Լոս Անջելեսում չպատվաստվածները 29 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում. Forbes

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ այս տարի դելտա շտամով պայմանավորված նոր բռնկումների հետևանքով պատվաստված անձինք 29 անգամ ավելի քիչ են հոսպիտալացվում, քան չպատվաստվածները:

 

Այն նահանգները, որտեղ պատվաստումները զիջում են իրենց տեմպերով, պետությունը բախվում է հոսպիտալացումների թվի աճի խնդրին, ինչն էլ ստիպում է ավելի մեծ ճնշում գործադրել ամերիկացիների վրա՝ օր առաջ պատվաստվելու համար:

 

Մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում Լոս Անջելեսում COVID-19-ով վարակման ցուցանիշը չպատվաստված անձանց շրջանում 4.9 անգամ ավելի բարձր էր, քան ամբողջությամբ պատվաստված անձանց դեպքում, իսկ չպատվաստվածների շրջանում հոսպիտալացման ցուցանիշը բարձր էր 29.2 անգամ:

 

Լոս Անջելեսում 2 շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է պատվաստված, բայց վարակված անձանց միայն 3.2%-ը, պատվաստումը չավարտած անձանց 6.2%-ը,
չպատվաստվածների՝ 7.6 %-ը:

 

Աղբյուրը՝ Forbes:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում