ՄՄերի Ներսիսյան

Ալժիրը խզել է Մարոկկոյի հետ դիվանագիտական հարաբերությունները

Ալժիրը խզել է Մարոկկոյի հետ դիվանագիտական հարաբերությունները

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել Ալժիրի արտգործնախարար Ռատման Լամամրան: Նախարարը հարևան պետությանը մեղադրել է «թշնամական գործողությունների» մեջ:

Նախորդ շաբաթ Ալժիրի անվտանգության բարձրագույն խորհուրդը նույնպես հայտարարել էր, որ Մարոկկոն, համագործակցելով Իսրայելի հետ, թշնամական գործողություններ է իրականացնում Ալժիրի դեմ: Երկրի իշխանությունները Մարոկկոյին մեղադրել են նաև Ալժիրի տարածքում գործող երկու ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար, որոնք մեղադրվում են անտառային հրդեհների կազմակերպման մեջ: 

Վերջին տարիներին հյուսիսաֆրիկյան երկու երկրների հարաբերությունները բավական լարված են: Նրանց միջև հակասությունների գլխավոր պատճառը Արևմտյան Սահարայի հիմնախնդիրն է, որ հետ կապված կողմերն ունեն տարբերվող դիրքորոշումներ: Վերջին 7 տարվա ընթացքում Ալժիրի և Մարոկկոյի միջև պաշտոնական որևէ հանդիպում տեղի չի ունեցել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում