ՄՄերի Ներսիսյան

Մեկ օրում 28 չվերթով Քաբուլից տարհանվել Է 10 400 աֆղանստանցի

Մեկ օրում 28 չվերթով Քաբուլից տարհանվել Է 10 400 աֆղանստանցի

Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ը 28 ռազմական թռիչք է իրականացրել և Աֆղանստանից տարհանել մոտ 10 400 մարդու: Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ տարհանման տեմպերի արագացումը մասամբ պայմանավորված է թալիբների հրամանատարների հետ տարհանվածներին օդանավակայան տեղափոխելու գործընթացի համաձայնեցմամբ:

«Ապագայում ևս այդ գործընթացը կպահանջի թալիբների հետ գործողությունների ​​համակարգում և խնդիրների կարգավորում»,- նշել է Քիրբին:

Նա հայտնել է, որ Նյու Ջերսի, Վիրջինիա, Տեխաս և Վիսկոնսին նահանգներում տեղակայված ամերիկյան ռազմական բազաները ժամանակավոր ապաստան կդառնան տարհանվող աֆղանստանցիների համար: Քիրբիի խոսքով՝ չորս բազաները միասին կարող են տեղավորել մինչև 25 000 տարհանվածի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում