ՄՄարիամ Մխիթարյան

Արևադարձային «Հենրի» փոթորիկը հարվածում է Նոր Անգլիային

Արևադարձային «Հենրի» փոթորիկը հարվածում է Նոր Անգլիային

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գրեթե 100 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության՝ արևադարձային «Հենրի» փոթորկի պատճառով: Աղետը հորդառատ անձրևներ ու ուժեղ քամիներ է բերել Նյու Յորք, Կոնեկտիկուտ և Ռոդ Այլենդ: Քաղաքների փողոցներով ջրեր են հոսում, որոշ տեղերում կայանված մեքենաներն ամբողջությամբ մնացել են ջրի տակ՝ հայտնում է Euronews-ը:

Անձրևի ռեկորդային տեղումների պատճառով Նյու Յորքում շաբաթ օրվանից գործում է արտակարգ ռեժիմ: Միևնույն ժամանակ, արևադարձային փոթորիկները հազվադեպ են հանդիպում Նոր Անգլիայում: Տարածաշրջանը վերջին անգամ փոթորկի է ենթարկվել ավելի քան 30 տարի առաջ: 1991 թվականին «Բոբ» աղետից զոհվել է 17 մարդ:

Օդերևութաբանները նախօրեին «Հենրիին» տվել էին մրրիկի կարգավիճակ, սակայն մինչև ափ հասնելն այն թուլացել էր՝ վերածվելով արևադարձային փոթորկի:

Մեկ այլ աղետ է սկսվել Թենեսի նահանգում. ջրհեղեղի պատճառով այնտեղ զոհվել է 22 մարդ, տեղի հազարավոր բնակիչներ դեռ հոսանքազրկված են:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում