ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Դամասկոսին

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Դամասկոսին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Լիբանանի օդային տարածքից հարվածներ են հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտների վրա: Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են հրթիռների մի մասը: Այս մասին հայտնում է SANA պետական ​​գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը:

«Սիրիայի հակաօդային ուժերը հետ են մղել հարձակումը Դամասկոսի երկնքում և խոցել հրթիռների մեծ մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իսրայելական ինքնաթիռները հարվածել են նաև Դամասկոսից 165 կիլոմետր հեռու վրա գտնվող Հոմս քաղաքի մերձակայքում տեղակայված օբյեկտներին:

Իսրայելի պաշտպանության ուժերը հրաժարվել են մեկնաբանել Սիրիայում ցամաքային թիրախների վրա հարձակվելու մասին ԶԼՄ-ների տեղեկությունները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում