ՆՆարեկ Սահակյան

Եվրոպա լիգա. «Ալաշկերտը» նվազագույն հաշվով պարտվեց «Գլազգո Ռեյնջերսին»

Եվրոպա լիգա. «Ալաշկերտը» նվազագույն հաշվով պարտվեց «Գլազգո Ռեյնջերսին»

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» արտագնա խաղում ուժերը չափեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ։ 

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ շոտլանդական թիմի կիսապաշտպան Լունդսրամը 2-րդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:

Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը, մտնելով տուգանային հրապարակ, Չանչարևիչի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը՝ 1:0: 

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին՝ Երևանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում