ՄՄերի Եգորյան

Հրդեհ Արցախի Երից Մանկանց վանքի տարածքում

Հրդեհ Արցախի Երից Մանկանց վանքի տարածքում

Օգոստոսի 18-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տոնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող Երից Մանկանց վանքի հարակից անտառածածկ հատվածում բռնկված հրդեհը շարունակվում է:

 
Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները երկու մարտական հաշվարկով մեկնել են կանչի վայր և աշխատել ամբողջ օրվա ընթացքում, սակայն կրակն արագորեն տարածվել է ուղեկցվող քամու ուժգնացման պատճառով:
 

Հաշվի առնելով վտանգի լրջությունը՝ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով:

 

 

Շարունակվող հրդեհը մարելու նպատակով այսօր առավոտյան ժամը 7:00-ից հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկվել են ծառայության փրկարար ուժերի վարչության և Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջները, ինչպես նաև Մարտակերտի շրջվարչակազմի ռեսուրսները:

 

Աշխատանքը տեղում ղեկավարում է ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրումյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում