Սիդնեյում սգում են ահաբեկչության զոհերի մահը

Սիդնեյում սգում են ահաբեկչության զոհերի մահը

Մի քանի օր տեւած ավստրալական դրաման ավարտվեց: Սիդնեյի սրճարաններից մեկում 16 ժամ փակված պատանդներն ազատ են արձակվել: Գործողության ընթացքում 3 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել:  Դեպքի վայրում հարյուրավոր քաղաքացիների հետ ծաղիկներ է դրել նաեւ Ավստրալիայի վարչապետը:

Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկիչը 50-ամյա իրանցի ներգաղթյալ Մեն Հերոն Մոնիսն է:  Նախկինում նա մեղադրվել է սեռական բռնության հետ կապված մի քանի պատմության համար, եղել է նաեւ սպանության մասնակից: Ըստ տարբեր աղբյուրների՝ «Շեյխ Հարոն» մականունով հանցագործը հոգեկան խանգարում է ունեցել:

17 մարդու փակի տակ պահելով՝ ահաբեկիչը Ավստրալիայի վարչապետի հետ հեռախոսազրույց էր պահանջում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում