ՄՄարիամ Մխիթարյան

Աշխարհի մի մասում հրդեհներ են, մյուսում՝ ջրհեղեղներ

Աշխարհի մի մասում հրդեհներ են, մյուսում՝ ջրհեղեղներ

Մի տեղ տապից հրդեհներ են բռնկվում, մեկ այլ վայրում՝ անձրևներից ջրհեղեղներ սկսվում: Հորդառատ անձրևներից հեղեղումներ ու սողանքներ են առաջացել Ավստրիայի Զալցբուրգում: Բարեբախտաբար, զոհեր ու տուժածներ չկան: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարհանել է բազմաթիվ շենքերի բնակիչների և ճամբարականների՝ ընդհանուր առմամբ 120 մարդու, որոնցից շատերը հանգստացողներ էին՝ տեղեկացնում է Euronews-ը:

Հորդառատ անձրևներից սողանքներ են առաջացել Ճապոնիայի մի քանի պրեֆեկտուրայում, աղետի հետևանքով երեք քաղաքացի զոհվել է, երկուսի կյանքը հաջողվել է փրկել:

Ջրհեղեղների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում: Աղետի պատճառով այստեղ տարհանվել է ավելի քան 1500 մարդ, այդ թվում՝ ամառային ճամբարներից՝ գրեթե 1000 երեխա:

Ընդհանուր առմամբ, 1400-ից ավելի տուն է հեղեղվել, մոտ 108.000 բնակիչ մնացել է առանց հոսանքի: Արտակարգ իրավիճակ է հայտարարվել 14 բնակավայրում, սպասվում է, որ հորդառատ անձրևները դեռ կշարունակվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում