ՄՄարիամ Մխիթարյան

Բնական աղետները պատուհասել են աշխարհը

Բնական աղետները պատուհասել են աշխարհը

Գիտնականները արձանագրում են՝ այս ամառը կհիշվի աննախադեպ ավերիչ բնական աղետներով՝ գրում է Euronews-ը:

Միայն Իտալիայում վերջին ութ ամսվա ընթացքում ավելի քան 120 հազար հեկտար անտառ է այրվել, հինգ մարդ մահացել է: Պաշտոնական տվյալներով՝ եվրոպական երկրներից հրդեհից առավել շատ տուժել է Իտալիան, կրակի մարման աշխատանքին ներգրավված է 7600 հրշեջ:

Ծանր իրավիճակ է նաև Իսպանիայում: Անդալուզիայի հարավում ջերմաստիճանը անցել է 47 աստիճանից, ինչը կարող է նոր ռեկորդ դառնալ երկրում: Հրդեհն ընդգրկել է 10 հազար հեկտար տարածք, աղետի գոտու բնակիչները ստիպված տարհանվել են:

Մարոկկոյում արդեն երկրորդ օրն է՝ հրշեջները պայքարում են երկրի հյուսիսում բռնկված կրակի դեմ: Մարոկկոյի մի քանի շրջանում ջերմաստիճանը հասել է 49 աստիճանի: Ոչնչացվել է 200 հա անտառ:

Ալժիրի հյուսիսում էլ հրդեհի 19 օջախ է գրանցվել: Մոտ մեկ շաբաթում այստեղ մահացել է մոտ 90 մարդ: Հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում են ռուսական 5 Մի-26 ուղղաթիռ և  ֆրանսիական 2 հրդեհաշիջման ինքնաթիռ:

Հրշեջները կրակի դեմ պայքարում են նաև ԱՄՆ Կալիֆոռնիա և Յուտա նահանգներում: Անտառային հրդեհների պատճառով այստեղ 6-8 հազար ընտանիք է տարհանվել:

Միջերկրական ծովի ջերմային ալիքը հասել է նաև Փարիզ: Անցած հանգստյան օրերին Ֆրանսիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը 33 աստիճանից բարձր է եղել: Փարիզցիները ստիպված են եղել զովանալ շատրվաններով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում