ՄՄարի Կոստանյան

Սինայում պայթյունի հետևանքով զոհվել է 8 եգիպտացի զինվորական

Սինայում պայթյունի հետևանքով զոհվել է 8 եգիպտացի զինվորական

Եգիպտոսում Սինայի թերակղզու հյուսիսային շրջանի ճանապարհներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկրի անվտանգության ուժերի 8 զինվորական, այդ թվում՝ մեկ սպա. ևս 6 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:

Պայթյունի պահին զինվորականները եղել են զրահամեքենայում: Տուժածները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Տարիներ շարունակ Եգիպտոսում պայքարում են հյուսիսային Սինայում զինված խմբավորումների դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում