ՄՄարի Կոստանյան

Կանադան հատուկ նշանակության ուժեր կուղարկի Աֆղանստանում իր դեսպանատունը տարհանելու համար

Կանադան հատուկ նշանակության ուժեր կուղարկի Աֆղանստանում իր դեսպանատունը տարհանելու համար

Կանադայի իշխանությունները հատուկ նշանակության ուժեր կուղարկեն Քաբուլում Կանադայի դեսպանատան  անվտանգությունն ապահովելու համար, մինչև այնտեղից անձնակազմը կտարհանվի՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը: 

Ուղարկվելիք զինվորականների թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

ԱՄՆ կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատում է Քաբուլում իր դեսպանատան աշխատակիցների թիվը: Նրանց տարհանման ընթացքում ամերիկացի զինվորականները կապահովեն անվտանգությունը: Սպասվում է, որ առաջիկա երկու օրերին ժամանակավորապես մոտ 3 հազար ամերիկացի զինծառայողներ կտեղափոխվեն Աֆղանստանի մայրաքաղաք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում