ԱԱննա Ավետիսյան

Սևանում մեկնարկել է ևս մեկ սուբվենցիոն ծրագիր

Սևանում մեկնարկել է ևս մեկ սուբվենցիոն ծրագիր

Արդեն վերջնագիծն են հատել Սևան քաղաքի Ս. Սևանեցի փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են այս տարվա ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

 

Ինչպես հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից, Սևան համայնքի առաջնահերթություններից է նաև բակային տարածքների հիմնանորոգումը, որը տարեսկզբին ներկայացվել էր սուբվենցիոն հայտի տեսքով:
 
Դեռևս նախորդ տարի Սևանի 5 բակային տարածքներում արդեն իսկ իրականացվել էր նմանատիպ ծրագիր, և այս տարվա ծրագիրը կատարված աշխատանքների տրամաբանական շարունակությունն է:
Սուբվենցիոն ծրագրի մեկնարկը տրվել է 1-ին միկրոթաղամասից, որին կհաջորդեն 4-րդ միկոթաղամասի, Նալբանդյան փողոցի 30, 32, 34, 36, 38, 40, Շահումյան փողոցի 12, 14, 16, 18, Աբովյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, Սայաթ-Նովա փողոցի 18, 20 շենքերի և Գագարին գյուղի, Գայի փողոցի 1, 2, 3, Երտասարդական փողոցի 8 շենքերի բակային տարածքների ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրումը, գոյություն ունեցող եզրաքարերի վերատեղադրումը, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրումը, դիտահորերի և ջրընդունիչների բարձրացումը կամ իջեցումը կապահովեն այդ տարածքների բարեկարգ տեսքը, որը տասնամյակներ շարունակ եղել է խնդրահարույց, իսկ մասնակի վերանորոգումները` կարճաժամկետ:
 
Հիշյալ տարածքները խիտ բնակեցված են, գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, որտեղ նկատելի է ավտոմեքենաների և մարդկանց մեծ տեղաշարժ:
 
Ծրագրային հայտի արժեքը 267 մլն. 274 հազ. դրամ է, պայմանագրային արժեքը 250 մլն. 800 հազ. դրամ է, որից 55 %-ը` համայնքային ներդրում: Ծրագրի կապալառուն է «Ճան-Շին» ՍՊԸ-ն: Ծրագրի արդյունքում էականորեն կբարելավվի 7 բակային տարածքների ներկայանալի տեսքը, կստեղծվի անվտանգ և ապահով միջավայր:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում