ՄՄարիա Գաբրիելյան

Սուբվենցիոն ծրագրով կիրականացվի Նոր Կյանք համայնքի փողոցների խճապատում

Սուբվենցիոն ծրագրով կիրականացվի Նոր Կյանք համայնքի փողոցների խճապատում

Նոր Կյանք համայնքի՝ տարիների ընթացքում քանդված ու դժվարանցանելի դարձած ներհամայնքային մի քանի փողոցների հիմնախնդիրն այս տարի լուծում կստանա։ Համայնք-պետություն համագործակցության արդյունքում գարնան ձնհալից և աշնան անձրևներից ջրափոսեր այդ հատվածներում այլևս չեն առաջանա։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

Սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կիրականացվի խճապատում՝ խճավազային խառնուրդով և սալապատում տուֆ քարով։

Ծրագրի ընդհանուր արժեքը 19 մլն 850 հազար դրամ է, պետության համամասնությունը՝ 65 տոկոս, 35 տոկոսը կհատկացվի համայնքային բյուջեից։

Աշխատանքներն արդեն մեկնարկել են, դրանք իրականացվում են «Ճանշին» ՓԲԸ կողմից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում