ՄՄարի Կոստանյան

Իրանը լիովին պատրաստ է երկրի համալիր պաշտպանությանը

Իրանը լիովին պատրաստ է երկրի համալիր պաշտպանությանը

Իրանի ռազմաօդային ուժերը լիովին պատրաստ են Իսլամական Հանրապետության սահմանների համալիր պաշտպանությանը: Երկրի օդային տարածքը գտնվում է մշտական վերահսկողության տակ՝ այսօր հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ազիզ Նասիրձադեն՝ փոխանցում է РИА Новости-ն:

Այս հայտարարությունը հնչել է Արաբական ծովում Mercer Street լցանավի ու Օմանի ծոցում առևտրային նավի վրա հարձակման հետ կապված վերջին իրադարձությունների ֆոնին, ինչին հետևել են արևմտյան մի շարք երկրների, ինչպես նաև Իսրայելի կողմից Թեհրանի հասցեին հնչած մեղադրանքները:

«Երկրի օդային տարածքը գտնվում է շուրջօրյա հսկողության տակ: Անհրաժեշտության դեպքում ռազմաօդային ուժերը լիովին պատրաստ են համալիր պաշտպանությանը: Հիանալի գիտելիքներ ու փորձ ունեցող օդաչուները, սպաներն ու բոլոր մասնագետները պատրաստ են կատարել հրամանները ցանկացած պահի»,-հայտարարել է Ազիզ Նասիրձադեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում