ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ի զորքերը Սիրիայում գտնվելու օրինական մանդատ չունեն. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

ԱՄՆ-ի զորքերը Սիրիայում գտնվելու օրինական մանդատ չունեն. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Վաշինգտոնն ամերիկյան զորքերը Սիրիայում պահելու օրինական մանդատ չունի, և ամերիկացի զինծառայողների՝ արաբական երկրում գտնվելը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015-ի բանաձևին, ինչը հրադադարի և խնդրի քաղաքական հանգուցալուծման կոչ է անում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը՝ փոխանցում է Russia Today պարբերականը:

Ռուս դիվանագետը պատասխանել էր Մերձավոր Արևելքում ամերիկյան զորակազմի խոսնակի այն հայտարարությանը, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ ամերիկյան մանդատն օրինական է» Սիրիայի տարածքում գտնվելու համար:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հավաստմամբ՝ ամերիկյան զորքերը Սիրիայում գտնվում են անօրինական հիմքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ամերիկյան մեկնաբանությունը պարզապես ծիծաղելի է: Ռուս դիվանագետն ամերիկյան կողմին խորհուրդ է տվել ավելի մանրակրկիտ կարդալ փաստաթուղթը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում