ՄՄարի Կոստանյան

Աֆղանստանում մեկ օրում ոչնչացվել է 360 թալիբ գրոհային

Աֆղանստանում մեկ օրում ոչնչացվել է 360 թալիբ գրոհային

Աֆղանստանի զինվորականները մեկ օրում ոչնչացրել են «Թալիբան» շարժման ավելի քան 360 գրոհայինի: Այս մասին տեղեկացնում են երկրի պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերի՝ վերջին 24 ժամում իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացվել է 361 ահաբեկիչ, վիրավորվել են 145-ը»,- նշվում է Աֆղանստանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Աֆղանստանում տարիներ շարունակ բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի ու թալիբ գրոհայինների միջև, որոնք վերջին ամիսներին գրավել են բազմաթիվ գյուղական ու սահմանամերձ գոտիներ և այժմ էլ գրոհներ են իրականացնում խոշոր քաղաքների ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում