ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառում բրիտանացի պաշտոնյաների նկատմամբ

Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառում բրիտանացի պաշտոնյաների նկատմամբ

Միացյալ Թագավորության անբարյացակամ քայլին ի պատասխան՝ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է բրիտանացի որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը մանրամասներ չի հաղորդել թիրախավորված պաշտոնյաների մասին՝ հավելելով, որ այդ անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն կարգելվի:

Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են: Շաբաթներ առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ բրիտանական ռազմանավը խախտել է Ռուսաստանի ջրային տարածքը, որից հետո ռուսական օդուժը բրիտանական նավից պահանջել էր հեռանալ իր ջրերից:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում