ՄՄարի Կոստանյան

Հունաստանի վարչապետը ներողություն է խնդրել բնակիչներից հրդեհների դեմ պայքարը ձախողելու համար

Հունաստանի վարչապետը ներողություն է խնդրել բնակիչներից հրդեհների դեմ պայքարը ձախողելու համար

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից անտառային հրդեհների դեմ պայքարը ձախողելու համար՝ փոխանցում է BBC-ն:

«Մենք կարող էինք անել ամեն հնարավորը, սակայն որոշ դեպքերում դա բավարար չէր: Ես լիովին հասկանում եմ մեր երիտասարդ քաղաքացիների ցավը, երբ նրանք տեսնում են, թե ինչպես է նրանց ունեցվածքն այրվում»,- հայտարարել է  Հունաստանի կառավարության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսը: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր հրշեջներ: Բնական աղետի պատճառով տարհանվել են հազարավոր բնակիչներ: Կրակն ավերել է տասնյակ կառույցներ:

Հունաստանի վարչապետի խոսքով՝ երկրում գրանցված բնական աղետն աննախադեպ է: Կիրիակոս Միցոտակիսն անտառային հրդեհների պատճառ է համարում կլիմայական փոփոխությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում