ՄՄարի Կոստանյան

Հունաստանի աղետաբեր անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Հունաստանի աղետաբեր անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Հունաստանում անտառային հրդեհներն անկառավարելի են դարձել: Բնական աղետի հետևանքով մահացել է 2 մարդ, տուժել են 20-ը, հազարավոր բնակիչներ տարհանվել են՝ փոխանցում է BBC-ն:

Աթենքի երկնակամարը պատվել է ծխի թանձր շերտով: Հունաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններից զանգվածային տարհանում է սկսվել: Կրակը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել օդի բարձր ջերմաստիճանի և քամիների պատճառով:

Ամբողջ երկրի տարածքում արձանագրվել է կրակի 154 օջախ:

Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի խոսքով՝ անտառային հրդեհները  ցույց են տալիս «կլիմայական փոփոխության իրական պատկերը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում