ԴԴավիթ Մուրադյան

Իտալիայում «կանաչ անձնագիրը» պարտադիր է ամենուր

Իտալիայում «կանաչ անձնագիրը» պարտադիր է ամենուր

Իտալիայում  COVID-19-ի դեմ պայքարում  նոր սահմանափակումներ կկիրառվեն: Այսօրվանից որևէ փակ տարածք՝ ռեստորան, թանգարան, ցուցահանդես, այցելելիս պարտադիր է արագ թեստ անելը կամ պատվաստման սերտիֆիկատ՝ «կանաչ անձնագիր» ունենալը: 

Կառավարությունը խստացնում է սահմանափակումները, քանի որ Իտալիայում ևս արագ տարածվող «դելտա» շտամով վարակվածության դեպքերն ավելանում են: Ըստ նոր կանոնների՝ բաց տարածքում սահմանափակումներ չեն լինելու, սակայն փակ տարածք կարող են մուտք գործել միայն վերջին 48 ժամում թեստավորվածները, արդեն առողջացածները կամ պատվաստվածները: Որոշմանը չհետևողներին սպառնում է մինչև  400 եվրո տուգանք:

Վարչապետ Մարիո Դրագին դեմ է նոր որոշմանը, որը կառավարությունը գիտակցված ընդունում է Իտալիայում զբոսաշրջության ամենաբուռն շրջանում: Նրա խոսքով՝ «կանաչ անձնագիրը» կամայականություն չէ: Դա նախապայման է՝ տնտեսական ակտիվությունը պահելու համար»:

Նոր որոշումը պարտադիր է 12 տարեկանից բարձր բոլոր անձանց համար: Իսկ սեպտեմբերից այն պարտադիր է լինելու ուսուցիչների և աշակերտների համար: Դասավանդման իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք պատվաստված կլինեն կամ արդեն առողջացած: Մինչ օրս Իտալիայում պատվաստման առաջին դեղաչափը ստացել է բնակչության 65 տոկոսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում