Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԴԴավիթ Մուրադյան

Վատագույնը դեռևս առջևում է. Հունաստանի վարչապետը՝ հրդեհի դեմ պայքարի մասին

Վատագույնը դեռևս առջևում է. Հունաստանի վարչապետը՝ հրդեհի դեմ պայքարի մասին

Հրդեհը շարունակում է ավերիչ ընթացքը նաև Հունաստանում: Անտառներն այրող բնական աղետը մոտեցել է մայրաքաղաք Աթենքին: Երկրի հրշեջ ծառայության տվյալով՝ հրդեհը մեկուսացվել է երեք օջախում: Սակայն Աթենքից 30 կմ հեռու գտնվող Դրոսոպիգի բնակավայրի հրդեհը դեռևս ամենավտանգավորն է: Երկրի իշխանությունը տեղի բնակիչներին կարճ հաղորդագրությունների միջոցով հորդորել է տարհանվել: Վերահսկողությունից դուրս եկող հրդեհի դեմ ցամաքում պայքարող հրշեջներին միացել են 4 օդանավ, 9 ուղղաթիռ: Ոստիկանությունը փակել է դեպի հրդեհի հիմնական օջախներ տանող ճանապարհները: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ժողովրդին տեղեկացրել է, որ անցյալ գիշերն Էլլադայի հրշեջների համար եղել է ամենածանրը: 

Կիրիակոս Միցոտակիս, Հունաստանի վարչապետ

«Ցավոք, կարող եմ ասել, որ վատագույնը դեռևս առջևում է: Առաջիկա գիշերն ամենասպառնալիցն է: Մեր երկրի բազմաթիվ վայրերում սպասվում են ուժեղ արևմտյան քամիներ: Երկրի վեց մարզերում, ներառյալ՝ Ատտիկան, հռչակել ենք վտանգավորության կարմիր աստիճան: Խնդրում եմ ձեռնպահ մնալ ոչ անհրաժեշտ ուղևորություններից և լինել ծայրահեղ ուշադիր: Երբ ստանաք տարհանման հրահանգ, խնդրում եմ հետևել դրան: Տները կարող են վերակառուցվել, ծառերը՝ կրկին աճեցվել, սակայն մարդկային կյանքը երբեք չի կարող փոխարինվել: Այս արտակարգ իրավիճակում բոլորս պետք է միասնական լինենք»: 

Հրդեհն արդեն վտանգավոր է դարձրել անտիկ շրջանի օլիմպիական խաղերի անցկացման պատմական վայրերի բնակիչների կյանքը: Պելոպոնեսի Լասդիկաս գյուղի բնակիչները որոշել են մնալ իրենց տներում և հրշեջների հետ համատեղ պայքարել ամենակուլ կրակի դեմ: 

Գիանիս Կանելոպուլոս, Լասդիկաս գյուղի բնակիչ

«Մենք կանանց, ծերերին և երեխաներին հրահանգեցինք հեռանալ: Ով կարող էր օգնել որևէ բանով, մնաց այստեղ»: 

Հունաստանի մշակույթի նախարարությունը տեղեկացրել է, որ հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը դեպի անտիկ Օլիմպիա: Սակայն կրակը շարունակում է սպառնալ մոտակա գյուղերի բնակիչներին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում