ՄՄարի Կոստանյան

Երկաթուղային վթար Չեխիայում. կան զոհեր ու վիրավորներ

Երկաթուղային վթար Չեխիայում. կան զոհեր ու վիրավորներ

Երկաթուղային վթար Չեխիայի հարավարևմտյան շրջանում: Երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով մահացել է 2, վիրավորվել 38 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից:

Տուժածներից 7-ը ծայրահեղ վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայր է ժամանել 4 ուղղաթիռ, 3-ը՝ շտապօգնության, 1-ը՝ ոստիկանական:

Չեխիայի տրանսպորտի նախարարի խոսքով՝ երկաթուղային վթարը տեղի է ունեցել մեքենավարներից մեկի սխալի պատճառով: Չնայած կարմիր լուսազդանշանին, նա գնացքը չի կանգնեցրել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում