ՄՄարի Կոստանյան

Շվեդիայում հրաձգության հետևանքով վիրավորվել է երեք մարդ

Շվեդիայում հրաձգության հետևանքով վիրավորվել է երեք մարդ

Շվեդիայի հարավային Քրիստիանշտատ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 3 մարդ՝ 2 տղամարդ և 1 կին:

Երկրի ոստիկանության տվյալների համաձայն՝ տուժածները հայտնաբերվել են տարբեր վայրերում: Իրավապահ մարմինները դեռևս տեղեկություն չունեն՝ արդյոք երեք դեպքերն էլ կապվա՞ծ են միմյանց հետ:

Սա շվեդական այս բնակավայրում արդեն երկրորդ հրաձգությունն է այս շաբաթ: Նախորդ դեպքն արձանագրվել էր երկուշաբթի, սակայն՝ առանց տուժածների: Ոստիկանությունը քննություն է սկսել՝ պարզելու երկու դեպքերի հավանական կապը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում