Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը սկսել է վերջին 40 տարվա ամենալայնածավալ ռազմածովային զորավարժությունները

ԱՄՆ-ը սկսել է վերջին 40 տարվա ամենալայնածավալ ռազմածովային զորավարժությունները

Միացյալ Նահանգները սկսել է  սառը պատերազմից հետո ամենալայնածավալ ռազմածովային զորավարժությունները՝ Large Scale Exercise 2021-ը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը:

Զորավարժությունների նպատակն է ցույց տալ մի քանի ճակատով պատերազմելու և Ռուսաստանի ու Չինաստանի, այդ թվում՝ Սև ծովում, Արևելյան Միջերկրական ծովում, Հարավչինական և Արևելաչինական ծովերում ագրեսիային արձագանքելու ԱՄՆ-ի հնարավորությունները:

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ զորավարժություններն ընդգրկում է 17 ժամային գոտի, որը կտևի մինչև օգոստոսի 16-ը:

Ամերիկացի զինվորականների խոսքով՝ սա ամենալայնածավալ զորավարժություններն են վերջին 40 տարում: Վարժանքներին ներգրավված են ավելի քան 25 հազար զինվորական և մոտ 36 ռազմանավ, այդ թվում՝ ավիակիրներ, հրթիռային հածանավեր, ականակիրներ, հարձակողական սուզանավեր, դեսանտային նավեր, ինչպես նաև ծովային ավիացիա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում