ԼԼիլիթ Գասպարյան

Ակունք համայնքում 5 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Ակունք համայնքում 5 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կապուտան բնակավայրում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ:

Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ:

Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքը ձեռք է բերել ևս մեկ աղբատար մեքենա, որը համեմատաբար փոքր չափեր ունի և նախատեսված է համայնքի ծայրամասային ու դժվարանցանելի փողոցների աղբահանությունն իրականացնելու համար:

Բացի նշված ծրագրերից, Ակունք խոշորացված համայնքում այս տարի ևս երեք սուբվենցիոն ծրագրեր կյանքի կկոչվեն՝

  • Ակունք, Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ
  • Զովաշեն բնակավայրում կիրականացվի վարչական շենքի և արտաքին սանհանգույցի կառուցապատում
  • Զառ բնակավայրում կապիտալ կվերանորոգվի համայնքապետարանի շենքի տանիքը: 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում