ԴԴավիթ Մուրադյան

Թուրքիայում ավտոբուսի վթարից մահացել է երեք ռուս զբոսաշրջիկ

Թուրքիայում ավտոբուսի վթարից մահացել է երեք ռուս զբոսաշրջիկ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Milliyet-ին:

Նշվում է, որ երեք մարդ զոհվել է: Նախնական տվյալով՝ զոհերի թվում երեխաներ չկան: Ավելի քան 16 մարդ վիրավոր է: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

Լրատվամիջոցը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սիդե շրջանում: Ավտոբուսը  ռուս զբոսաշրջիկներին Մանավգաթից տեղափոխելիս է եղել Անթալիայի օդանավակայան: Այն անհայտ պատճառներով բախվել է բետոնե ցանկապատին ու կողաշրջվել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում