ԱԱրսեն Մկրտչյան

Ապօրինի ծառահատման դեպք՝ Ապարանում

Ապօրինի ծառահատման դեպք՝ Ապարանում

Հուլիսի 27-ին Ապարանի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մասնաճյուղի Երնջատափ անտառպետության տարածքում մի տղամարդ բենզասղոցով սոճիներ է ապօրինի հատում։

Ապարանի ոստիկանները անտառում հայտնաբերել են 41-ամյա տղամարդուն ու բերման ենթարկել բաժին։ Նա հայտնել է, որ երկու սոճի է հատել ու բեռնել մեքենան։ Փայտանյութն ու բենզասղոցը հայտնաբերվել են։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Անտառապահից հաղորդում է ընդունվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում